Ընտանեկան դպրոց

Գտնվելով ֆիզարձակուրդում՝ անմասն չեմ մնում կրթահամալիրյան եռուզեռից, քանի որ իմ աղջիկը՝ Լաուրան, սովորում է Արևելյան դպրոցի 5-6 տարեկանների խմբում:

Հերթական հինգշաբթի օր էր, երբ օրն ավարտում էինք ուրախ ստուգատեսային տրամադրությամբ՝ վաղվա մեդիաուրբաթին մասնակցելու մեծ սպասումով, հանկարծ էլեկտրոնային փոստին նամակ ստացանք, որ հաջորդ օրը դպրոց չեն հաճախելու վիրուսի տարածումը նախնականորեն կանխարգելելու նպատակով: Այդ պահին և՛ ուրախություն, և՛ տխրություն իջավ Լաուրայի դեմքին: Ես 1-2 օր տանից բացակայել էի, և դա պատճառ էր տանը մնալու, մայրիկի կողքին ավելի շատ ժամանակ անցկացնելու ցանկություն ունենալու համար, բայց տխրեց՝ չէ՞ որ սպասել էր իրենց ելույթին: Դրան հաջորդեցին շաբաթը շաբաթվա ետևից: Առօրյա ուսումնական գործունեությունը տեղափոխվեց ընտանիք: Ստեղծեցինք մեր ընտանեկան դպրոցը: Կարծում եմ՝ սկզբնական շրջանում բոլորի մոտ էլ նույն միտքն է առաջ գալիս. «Արդյո՞ք ուսուցումն արդյունավետ կլինի» , բայց, արի ու տես, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղն է ընկնում:

Չնայած իր տարիքին՝ Լաուրան ինքնուրույն բացում է դասարանական բլոգը և հետևում, թե ի՞նչ տեսադասեր են տեղադրված, ի՞նչ աշխատանքներ ունի անելու: Տառերի մեծամասնությանը տիրապետելով կարդում է նախագիծը, հարկ եղած դեպքում ինձ օգնության է կանչում, միասին ենք կարդում և անցնում գործի:

Իմացումի հրճվանք ծրագիրն ինքնին հետաքրքիր է, սակայն 5-6 տարեկանների խմբի աշխատանքային գործունեությունը շատ հավես է: Գրեթե ամեն շաբաթ Paint ծրագրով նկարելու և մուտքագրելու թեմաներ ենք ունենում: Վերջին շրջանում Լաուրան ինքնուրույն դիտում է տեսադասերը, նկարում, մուտքագրում և էլեկտրոնային փոստով ուղարկում դասվարին: Առօրյա տնային հոգսերս լցնում է իր ուսումնատենչ հարցերով: Շատ է սիրում ինձ հետ խոհանոցում լինել. ընդեղենով, ալյուրով, աղով նկարում է, թվեր է պատկերում, հաշվում է: Դրան հաջորդում է խմորի պատրաստումը, որից էլ տարատեսակ թխվածքաբլիթներ է պատրաստում՝ մարդուկ, արև, ծաղիկ… Այս ամենն ուղեկցվում է ծիսական երգերով, ես էլ մեծ սիրով նրա երգի մասնակիցն եմ դառնում:

Սկզբնական շրջանում այդքան մեծ ցանկություն չէր հայտնում մասնակցելու Teams ծրագրով իրականցվող դասերին, սակայն հիմա արդեն ինքն է ժամացույցին հետևում, որ չուշանա կամ բաց չթողնի որևէ դաս: Ամեն օր պատմում է իր ընկերների հետ կապված փոքրիկ պատմություններ և երանությամբ հիշում դպրոցում անցկացրած իր օրերը: Շատ է կարոտում: Այդ բացը փորձում ենք լրացնել նրանց տեսանյութերը դիտելով:

Հեռավար, առցանց ուսուցման, ընտանեկան դպրոցի դրական կողմերից մեկն այն է, որ սովորողը հետևելով իր ընկերների տարբեր ընտանեկան նախագծերին, սովորում է , տեղի է ունենում ընտանեկան փորձի փոխանակում:

Որպես վերջաբան նշեմ Լաուրայի ամենօրյա միտքը. «Ափսոս, որ առավոտյան դպրոց չենք գնալու» :

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Ճամփորդություն Հ.Մալյանի անվան թատրոն

Դեկտեմբերիկ ստուգատես

Ընդհանուր պարապմունքի կազմակերպում 03.12.2019

mskh-ում տեղադրված նյութ

Ամանորյա նախագիծ

Ուսումնական 1-ին շրջանի ամփոփում

Ծնողական հավաքի կազմակերպում

Լրացրել եմ սովորողների ուսումնական 1-ին շրջանի աճի բնութագրերը

Ինքնաշեն խաղալիքներ

Խմբասենյակում տոնածառը դրել ենք, սակայն այն իր ողջ գեղեցկությամբ կփայլի այն ժամանակ, երբ զարդարվի գեղեցիկ խաղալիքներով: Այսօր սովորողների մի խումբը կոճակներով խաղալիք պատրաստեց, մյուս խումբը՝ ձնեմարդ-խաղալիքներ:

Ճամփորդություն.ամանորյա ներկայացման դիտում

Ճամփորդություն. կրկին Հ.Մալյանի անվան կինոդերասանի թատրոն՝ դիտելու ամանորյա «Էլֆերի կախարդական դղյակը» ներկայացումը: Հետաքրքիր, դաստիարակչական ներկայացում էլֆիկների դպրոցի մասին, ուր տիրում էր սերը, համերաշխությունը և անկեղծ ընկերությունը: Սովորողները բարձր տրամադրությամբ վերադարձան կրթահամալիր:

Նոյեմբերիկ.ամփոփում

Նախագծերը.

  1. Նոյեմբերիկ.ճամփորդական ստուգատես
  2. Տեխնոլոգիական ստուգատես
  3. Կառուցողական խաղերի ստուգատես
  4. Խոհանոցային գործունեության ստուգատես

Արդյունքները.

Ուսումնական 1-ին շրջանի ամփոփում

  1. Ճանաչում ենք կրթահամալիրը
  2. Կրթական շքերթ
  3. Տեխնոլոգիական աշխատանք
  4. Կավով աշխատանք
  5. Լողուսուցում
  6. Դիմանկարներ
  7. Ոսպանկարչություն
  8. Այց Տիգրան Հայրապետյան գրադարան
  9. Տեխնոլոգիական աշխատանք.արև
  10. Մեղու.տեխնոլոգիական աշխատանք
  11. Պլաստիլինով ծեփ
  12. Մեդիագրագիտություն
  13. Կավով աշխատանք
  14. Բացօթյա պլեներ
  15. Իմ կրթահամալիրը
  16. Թաղարների ձևավորում
  17. Խոհանոցային գործունեություն
  18. Այց ջերմոց-լաբորատորիա
  19. Հավես օր
  20. Նկարում ենք ջրաներկով.կատու
  21. Առաջին ձյունը
  22. Արի,արի ձմեռ պապի
  23. Ինքնաշեն խաղալիքներ

Նախագծեր

« Ողջույն, ես » նախագիծ

Կոմիտասյան օրերն ընտանիքում

Խնկոյանական օրեր նախագիծ

Թթուդրիկ ծես

Լավաշթխիկ ծես

Ընտանեկան նախագիծ

Ամսիկներ

Ճամփորդություն

Ծնողական հավաք

Օրը՝ դեկտեմբերի 13

Ժամը՝ 13:30

2019-2020 ուսումնական տարվա Ամանորյա միջոցառում-քննարկում.

  • Ամանորյա ծեսին ներկայանալու սովորողների հագուստի ընտրություն
  • Հանդիպում Ձմեռ պապիկի հետ, նվերների ընտրություն

Ուսումնական 1-ին շրջանի ամփոփում

Ուսումնական 2-րդ և 3-րդ շրջան. ուսումնական ծրագրի ներկայացում, անելիքներ

5տարեկանների խմբի նոր դասվարի և երկարացված օրվա կազմակերպչի ներկայացում

Կազմակերպչական հարցերի քննարկում