Նախակրթարանի 2014 թվականի ծնվածները այսօր հավաքվեցին ուսումնական ագարակում ծանոթանալու միմյանց հետ: Ձեռք ձեռքի բռնած , Արև, արև երգը երգելով քայլեցինք դեպի ագարակ: Որոշեցին այդ երգը երգել, որպեսզի արևը լսի նրանց ձայնն ու ամպերի ետևից դուրս գա: Սովորողներն շատ զվարթ էին, քանի որ կարծում էին, որ բավականին մեծ են, որ տեղափոխվում են 5 տարեկանների խումբ: Պատուհանից նկատելով իրենց դաստիարակներին, ուրախացան և ձեռքով բարևեցին. կարծես երկար ժամանակ չէին տեսել, այնինչ ՝ րոպե առաջ էին դուրս եկել: