Լող, լողափնյա խաղեր

Ստուգատեսային ամառային ճամբարի 9-րդ օր

Ամառային լողափ. լող, լողափնյա խաղեր

Օրը՝ 04.06.2019

Ժամը՝ 11:00-12:00

Անցկացման վայրը՝  Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային Հարավային դպրոց-պարտեզների, Քոլեջի ներքին բակերի բաց լողափեր

Նպատակը՝ լողալու հմտությունների ցուցադրում, լողափնյա խաղեր

Ծրագրում`

  • 6 տարեկանների լողափ-fashion ցուցադրություն
  • լողափնյա խաղեր
  • լողափնյա մարմնամարզություն
  • ցնցուղ, լող
  • հյուրասիրություն

Ընթացքը՝

fashion-ցուցադրություն՝ սովորողները ցուցադրում են իրենց լողազգեստները, լողի պարագաները, պառկում սրբիչներին, թիթիզանում-լուսանկարվում:

Լողափնյա խաղեր՝

Խաղ 1

Սովորողները բաժանվում են 2 խմբի: Յուրաքանչյուր խմբից 1 սովորող թասիկը ձեռքին վազելով մոտենում է ջրով լի դույլին,թասիկով ջուր վերցնում, վազելով հետ է վերադառնում` թասիկի ջուրը  դատարկելով դատարկ դույլի մեջ, դատարկ թասիկը փոխանցում է ընկերոջը:

Խաղ 2

Սովորողներն իրար հետևից շարքով նստում են գետնին։ Առաջին նստած սովորողի մոտ դրվում է դույլով ջուր, իսկ վերջին սովորողի մոտ՝ դատարկ դույլ։ Փոքրիկ թասիկով (կամ բաժակով) սովորողը վերցնում է ջուրը  և այն գլխի վրայով առանց ետ նայելու, փոխանցում է հետևում նստած սովորողին։ Այդպես փոխանցելով առջևի դույլի միջի ջուրը պետք է լցվի հետևում դրված դատարկ դույլի մեջ։

Խաղ 3

Սովորողներն իրենց հետ բերում են ջրային հրացաններ, որոնց մեջ կլցնեն գունավոր ներկեր և ջուր: Այնուհետև նշան բռնելով՝ կփորձեն գունավորել պատին փակցված սպիտակ թղթերը:

Լողափնյա մարմնամարզություն

Նախավարժանք

  • Ոտքերով մկրատաձև մարզանք
  • Ոտնաթաթերի ձգում դեպի վեր
    Վարժություններ
  • Շնչառության պահում 5-7 վայրկյան
  • Թևիկներով լող՝ կրծքավանդակի վրա
  • Թևիկներով թիկնալող
  • Ցատկ ջրի մեջ

Անհրաժեշտ պարագաներ՝

  • լողազգեստ
  • ռետինե գլխարկ
  • լողաթափեր
  • սրբիչ
  • ակնոցներ
  • ջրային հրացաններ
  • ներկեր, սպիտակ թղթեր
  • դույլեր, պլաստմասե բաժակներ

Մասնակիցները՝

Արևելյան դպրոցի 6 տարեկաններ, Էլմիրա Մարգարյան

Արևմտյան դպրոցի 6 տարեկաններ, Լիլիթ Մովսիսյան

Հյուսիսային դպրոցի 6 տարեկաններ, Դիանա Գևորգյան, Քրիստինե Հովհաննիսյան

Հարավային դպրոցի 6 տարեկաններ, Մոնիկա Տոնոյան, Արաքսյա Հովհաննիսյան

Քոլեջի 6 տարեկաններ, Անահիտ Գրիգորյան, Լիլիա Զախարյան

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s