Տեխնոլոգիական ստուգատես․ հարսանեկան տիկնկների պատրաստում

Օրը՝  մայիսի 31

Ժամը՝ 11.00-12.00

Անցկացման վայրերը՝    Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային դպրոցներ, Քոլեջի ներքին բակեր

Մասնակիցները՝

Արևելյան դպրոցի 5 տարեկաններ, Էլմիրա Մարգարյան

Արևմտյան դպրոցի 5 տարեկաններ, Լիլիթ Մովսիսյան

Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ, Դիանա Գևորգյան, Քրիստինե Հովհաննիսյան

Հարավային դպրոցի 5 տարեկաններ, Մոնիկա Տոնոյան, Արաքսյա Հովհաննիսյան

Քոլեջի 5 տարեկաններ, Անահիտ Գրիգորյան

Խնդիրները՝

Ա․ կիրառել յուրացրած աշխատանքային հմտությունները

* աշխատանքային գործիքները նախապատրաստել, * գործիքներից ճիշտ օգտվել,

*աշխատանքի համար գործիքներ ընտրել

Բ․ Ցուցադրված նմուշին հետևելով՝ պատրաստել հասր — տիկնիկներ

Գ․ Ստացված տիկնիկները ձևավորել՝ ըստ ցանկության

Դ․ Երգել յուրացրած հարսանեկան երգերը

Ե․ Բեմադրել հարսանեկան խաղիկներ

Նպատակը՝  հարսանեկան ծեսի նախապատրաստում, տեխնոլոգիական կարողությունների, երևակայության մտքի զարգացում, կտրելու, ձևելու, չափելու կարողությունների ամրապնդում,  հարսանեկան երգերի վերհիշում

Անհրաժեշտ պարագաներ՝ մկրատ, կտոր, փայտ, կոճակներ, ասեղ, թել, զուգագուլպա, բամբակ

Ընթացքը՝

Քայլ 1․Սովորողները շրջանաձև նստում են բակում, սկսում երգել հարսանեկան երգեր, թվարկել երգի հերոսներին։

Քայլ 2․ Ուսումնասիրել հարս — տիկնիկի մեկ նմուշ, հասկանալ, թե ինչ նյութերից են պատրաստված։

Քայլ 3․ Արկղից ընտրել այն նյութերը, որոնք իրենց անհրաժեշտ են հարս-տիկին պատրաստելու համար։

Քայլ 4․ Հետևելով դասվարի, օգնականի հրահանգներին՝ պատրաստել տիկնիկներ։

Քայլ 5․ Տիկնիկներին գովերգել, խաղացնել։

Աշխատանքի նկարագրությունը․

1․ Պատրաստում ենք տիկնիկի գլուխը․ կարող ենք վերցնել կարճ զուգագուլպա, մեջը լցնել բամբակ, նկարել կամ ամրացնել աչքերը, բերանը։

2․ Թելերից պատրաստում ենք մազեր․ կծիկից քանդում, կտրում, կապում կամ հյուսում ենք։

3․ Գլուխը ամրացնում ենք խաչաձև փայտին։

4․ Հագցնում նախապես պատրաստած հարսանեկան զգեստը, քողը։


Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s