Ուսումնական ճամփորդություն դեպի Օշական

«Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծ

Օրը՝  հունիսի  7

Մեկնումը՝ 9։30, վերադարձը՝ 14։00

Վայրը՝ Օշական

Երթուղին՝ Մալաթիա-Սեբաստիա-Աջափնյակ- Քասախ- Պռոշյան-Աշտարակ- Օշական
Կարելի է օգտվել նաև հետևյալ երթուղիներից.

Տարբերակ 2-րդ` Մալաթիա-Սեբաստիա-Արգավանդ- Գեղանիստ- Ազատաշեն- Խաչփառ- Հայանիստ- Ոսկեհատ- Վաղարշապատ- Շահումյան- Դաշտ- Օշական
Տարբերակ 3-րդ` Մալաթիա-Սեբաստիա-Արգավանդ-Մուսալեռ- Վաղարշապատ- Շահումյան- Դաշտ-Օշական

Նախագծի մասնակիցները՝ Արևելյան և Արևմտյան դպրոցի 6 տարեկաններ

Նպատակը՝  Հայրենաճանաչություն, մասնակցություն «Բարձունքի նվաճում», «Գետը համայնքում» նախագծերին: Նշված նախագծերի արդյունքում,  ազդել, փոխանցել նոր վարքագիծ: Ուսումնական ճամփորդության ընթացքում միասին նոր միջավայրում, քայլելու, միասին լինելու, գործելու, տեղանքը խնամելու,  խոչընդոտները հաղթահարելու, միմյանց օգնելու կարողությունների, հմտությունների ձեռք բերում:

Խնդիրները՝

  • Գործունեությանը նախապատրաստվելու կարողության ձևավորում
    • Թիմային (խմբով) աշխատելու (հանդես գալու) կարողությունների ձևավորում
    • Ընտանիքին ներգրավելով ուսումնական գործընթացին՝ դարձնել դրա մասնակիցը
    • Ճամփորդական, արշավային կանոնների յուրացում ու իրագործում

Նախագծի իրականացման փուլերը՝
Նախապատրաստում
• Ճամփորդություն
• Ամփոփում

Սովորողների նախնական կարողություններ և հմտություններ
• Կարողանա կազմել ճամփորդության համար անհրաժեշտ պարագաների ցանկը (խմբով)
• Ճամփորդության համար կանոններ մշակել
• Թվային ֆոտոխցիկով, հեռախոսով լուսանկարել
• Ճամփորդության մասին մի քանի նախադասությամբ պատմել, տեսածը նկարել, ծեփել

Նախագծի իրականացումն ըստ գործունեության ոլորտների
Մայրենի
• Պատմել իր տեսածի, ստացած տպավորությունների մասին
Մաթեմատիկա
• Հաշվել, համեմատել, չափել շրջապատում հանդիպող առարկաները՝պուրակի տառերը, ծառերը, բլուրները, ցուցանակները, այլ…
Ես և շրջակա աշխարհը
• Ճանաչել, ծանոթանալ տեղանքին, անհրաժեշտության դեպքում իրականացնել հանրօգուտ աշխատանք
• Ճամփորդական, արշավային կանոններ մշակել ու կիրառել
ՏՀՏ
• Ֆոտոխցիկի, ձայնագրիչի կիրառություն

Ընթացքը՝

Փուլ 1-ին՝ Նախապատրաստում

  • Ճամփորդության վայրի մասին  տեղեկությունների փոխանցում
    Ճամփորդության համար անհրաժեշտ պարագաների ցանկի կազմում (խմբով)
  • Ճամփորդության  կանոնների մշակում
  • Ծանոթացում Մեսրոպ Մաշտոցին, նրա գործունեությանը
  • Ճանապարհի քարտեզի կազմում, դիտարկում

Փուլ 2-րդ՝ Ճամփորդություն

  • 1-ին կանգառ՝ Հայոց այբուբենի հուշակոթող
    Մեզ դիմավորում են «Արի Օշական» երիտասարդական նախաձեռնության անդամները, միասին շրջակա միջավայրի մաքրություն ենք իրականացնում, ընթերցում ենք հուշակոթողի վրա գրված տառերն ու արտահայտությունները, ծանոթանում ստեղծման պատմությանը
  • 2-րդ կանգառ՝  Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, տառերի պուրակ
    Եկեղեցու բակում հանդիպում ենք քահանային, ստանում ենք նրա օրհնությունը, երգում ենք «Այբ, բեն, գիմ», «Հայր Մեր» երգերը, շրջում ենք տառերի պուրակով, գտնում մեր անվան առաջին տառը
    3-րդ կանգառ՝ Դիդի Կոնդի բարձունքի ստորոտ
    Քայլում ենք դեպի բարձունքի  ստորոտին գտնվող 14-րդ դարի մատուռ, ապա՝ բարձունքի գագաթի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, հեռադիտակով դիտում ենք բարձունքից երևացող տեսարանը, անվանում և հաշվում  երևացող սարերը, կիրճը, գետը, գյուղը
  • 4-րդ կանգառ՝ Օշականի ձոր

Նախագծի մշակումը՝ Դիանա Գևորգյանի

Ամփոփում

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s