Այսօր տեղի ունեցավ մեր լողուսուցման առաջին պարապմունքը: Առավոտյան մեծ ոգևորվածությամբ սովորողները շտապեցին փակ լողավազան, ուր իրենց սպասում էր ընկեր Անուշը: Արդեն ծանոթ լինելով պայմաններին՝ նրանք արագ հագան իրենց լողազգեստները, հագուստները տեղավորեցին պահարանների մեջ, ցնցուղ ընդունեցին և կազմ պատրաստ սկսեցին մարզվել: Մկանները տաքանալուն պես սկսվեց լողուսուցումը: Նրանց համար շատ զվարճալի էր այն փաստը, որ արդեն լողում էին մեծ լողավազանում: Պետք է նշեմ, որ սովորողներից Արթուրը, ով երբևէ ցանկություն չէր հայտնել լողալ բացօթյա, համեմատաբար փոքր լողավազանում, ժպիտով, բարձր տրամադրությամբ համաձայնեց լողալ: Համոզված ենք, որ կարճ ժամանակ անց զգալի արդյունքներ կունենանք: