Ամփոփիչ համերգ-ներկայացում

Օրը՝ հունիսի 12

Ժամը՝ 11:00-12:00

Մասնակիցները՝ Արևմտյան դպրոցի 6 տարեկաններ

Նպատակը՝ «Իմացումի հրճվանք» ծրագրի 5-6 տարեկանների  2018-2019 ուսումնական տարվա արդյունքների  ամփոփում, ներկայացում

Վայրը՝ «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիր, Մարմարյա սրահ

Ծրագրում՝ Դան-դան, Կոտ ու կես երգերի խաղ-ներկայացում

Հանդերձանք՝

Տղաները՝ սպիտակ շապիկ և շորտեր, աղջիկները՝ սպիտակ շապիկ և կիսաշրջազգեստ, օղագոտի:

Continue reading
Advertisements

Ճամփորդական ստուգատես

Ստուգատեսային վերջին օրը 6 տարեկանները ճամփորդեցին դեպի Օշական՝ տեսնելու Հայոց այբուբենի հուշակոթողը, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի եկեղեցին և հաղթահարելու Դիդի-Կոնդի բարձունքը: Ուրախ տրամադրությամբ, երգով ու ճանաչողական զրույցով ճանապարհ ընկանք:

Տես նաև՝

Ստուգատես.լողափնյա պլեներ

Կոմիտասյան երաժշտության ներքո սովորողները լողափում նկարչական պլեներ իրականացրեցին: Յուրաքանչյուրը նկարեց իր ցանկալի պատկերը, այն, ինչը զգաց այդ պահին: Քանի որ լողափում էին, մեծամասնությունը լողավազան էր նկարել: Նկարչությունը նրանց հոբբին է, երկար ժամանակ կարող են նստել ու ստեղծագործել: Այսօր դա արեցին մեծ արագությամբ. ջուրը կանչում էր նրանց:

Նկարչական ստուգատես

Ստուգատեսային 7-րդ օրը նկարչական, ստեղծագործական, ռոդարիական օր էր: Դուրս եկանք բակ, զրուցեցինք երկիր մոլորակի մասին: Երևակայեցինք, թե ի՞նչ կլիներ, եթե երկիրը լեգոներից լիներ, ի՞նչ կլիներ, եթե պաղպաղակից լիներ…

Ջրաներկերով նկարեցին իրենց պատկերացումների երկիր մոլորակը:

Նկարչական ստուգատես. իմ երկիր

Օրը՝ հունիսի 5

Ժամը՝ 11:00 – 12:00

Վայրը՝ Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային դպրոցների և Քոլեջի բակեր և հարակից այգիներ

Նպատակը՝ նկարչական ստուգատես

Խնդիրները՝

  • ստեղծագործական երևակայության ներկայացում նկարելու միջոցով
  • բանավոր խոսքի ներկայացում
  • նկարելու կարողությունների ներկայացում
  • աշխատանքային հմտությունների ներկայացում (ներկերից, վրձիններից օգտվելու)

Նկարագրությունը՝

Սովորողները հավաքվում են բակում: Զրուցում երկրի թեմայի շուրջ՝

  • թվարկում այն առարկաները, որոնք կան երկրում
  • թվարկում գույները, որոնք կան երկրում
  • փորձեն պատասխանել, թե ի՞նչ կլիներ, եթե երկիրը սովորական չլիներ…
  • զրույցից հետո յուրաքանչյուր սովորող նկարում է իր պատկերացրած երկիրը, որը կարող է լինել ոչ սովորական
  • աշխատանքն ավարտելուց հետո իր նկարին անուն է դնում, պատմում նկարի մասին։

Վերջում նկարները հավաքվում են ցուցադրման համար նախատեսված վայրում։

Մասնակիցներ՝

Արևելյան դպրոցի 6 տարեկաններ, Էլմիրա Մարգարյան

Արևմտյան դպրոցի 6 տարեկաններ, Լիլիթ Մովսիսյան

Հյուսիսային դպրոցի 6 տարեկաններ, Դիանա Գևորգյան, Քրիստինե Հովհաննիսյան

Հարավային դպրոցի 6 տարեկաններ, Մոնիկա Տոնոյան, Արաքսյա Հովհաննիսյան

Քոլեջի 6 տարեկաններ, Անահիտ Գրիգորյան, Լիլիա Զախարյան

Հարսանեկան տիկնիկների պատրաստում

Կրթահամալիրում ավանդական, ծիսական հարսանեկան իրարանցում է: Մենք էլ անմասն չմնացինք: Այսօրվա տեխնոլոգիական ստուգատեսը հարսանեկան թեմայով էր: Պատրաստեցինք հարս տիկնիկ: Ընկեր Սեդայի հետ միասին երգեցինք հարսանեկան երգեր, զրուցեցինք հարսանիքի մասին և սկսեցինք գործունեությունը: Արդյունքում ունեցանք ամենատարբեր հարսիկներ:

Լողափնյա մեդիագրագիտության ստուգատես

Այսօրվա մեդիագրագիտության ստուգատեսը յուրօրինակ էր, քանի որ լողազգեստով սրբիչների և ավազե խճի վրա պառկած նկարեցին, մուտքագրեցին: Թեման ամառն էր: Էլ ի՞նչ ամառ առանց լողավազանի: Այն, որ սովորողները մեծ վարպետությամբ են աշխատում ուսումնական գործիքով, նորույթ չէ, սակայն լողալու մեծ ցանկությունն էլ ավելի շտապեցրեց նրանց:

Մայիս ամսվա հաշվետվություն

5-6 տարեկաններ

  1. Մայիսիկ.մարզական խաղերի ստուգատես
  2. Աթոռախաղ
  3. Մայիսյան 14-րդ հավաք.օր 1
  4. Ես կարողանում եմ. տեխնոլոգիական աշխատանք
  5. Մայիսյան հավաք.օր 5-րդ: Ճամփորդություն
  6. Մայիսիկ.խաղերգեր,խաղիկներ
  7. Ես կարողանում եմ. այլընտրանքային նկարչություն
  8. Մայիսիկ.լողի ստուգատես
  9. Ճամբարային ստուգատես. համեղ սպորտլանդիա
  10. Տեխնոլոգիական ստուգատես. կավագործություն

Նոր 5 տարեկաններ

  1. Կավճանկարչություն
  2. Խաղ լաբիրինթ
  3. Մայիսյան 14-րդ հավաք.օր 1
  4. Այց ագարակ
  5. Հավես փուչիկախաղ

Ամառային ստուգատեսային ճամբար

Նախագծերը՝

  1. Համեղ սպորտլանդիա
  2. Տեխնոլոգիական ստուգատես. կավագործություն
  3. Մեդիագրագիտության ստուգատես
  4. Հարսանեկան տիկնիկների պատրաստում
  5. Բացօթյա պլեներ
  6. Բարձրունքի հաղթահարում
  7. Լող, լողափնյա խաղ
  8. Երաժշտական ստուգատես
  9. Նկարչական ստուգատես

Արդյունքները՝

  1. Ճամբարային ստուգատես. համեղ սպորտլանդիա
  2. Կավագործություն
  3. Լողափնյա մեդիագրագիտություն
  4. Հարսանեկան տիկնիկների պատրաստում
  5. Լողափնյա պլեներ
  6. Ճամփորդական ստուգատես
  7. Լողի ստուգատես
  8. Երաժշտական ստուգատես
  9. Նկարչական ստուգատես