Օրը՝ 12․10․2023  
Ժամը՝ 11.00-12.00
Անցկացման վայրը՝ 5տարեկանների խմբասենյակ
Մասնակիցները՝ Հարավային դպրոց-պարտեզի 5 տարեկաններ,

Պատասխանատուներ՝ Լիլիթ Մովսիսյան, Սուսաննա Ալոյան

Նպատակը`Փորձերի միջոցով զարգացնել 5 տարեկանների տրամաբանական մտածողությունը, ստեղծագործական միտքը և երևակայությունը:

Ընթացքը՝
«Աշնանային պարտեզն» իր առանձնահատկություններն ունի՝ մրգերի և բանջարեղենի առատություն, տարբեր տեսակներ, ծառատունկ, ծաղկատունկ, սերմնահավաքություն, սերմնացան, ցորենացան…

  • 5 տարեկանները խանութից կամ իրենց այգուց բերած մթերքը լվանում են, տարբերակում գույները, խաղի միջոցով «բացահայտում» են հոտը, համը, հետազոտում, ուսումնասիրում են սերմերը, զրուցում մրգերի և բանջարեղենի մասին:
  •  Սկսում են փորփրել, առանձնացնել սերմը պտղամսից, սերմը տեղափոխել թղթի վրա, չորացնել, հաշվել, համեմատել:
  • Խմբասենյակում ստեղծում են իրենց բանջարանոց -լաբորատորիան:

Անհրաժեշտ նյութեր և գործիքներ
Մրգեր և բանջարեղեն, խոշորացույց, խոհանոցային այլ պարագաներ։

Ամփոփում