5տարեկանների ուսումնական գործունեության կազմակերպման մեջ ներառված են գործունեության տարբեր տեսակներ՝ լեզվագործունեություն, բանավոր մաթեմատիկա, մարզական խաղեր,լող, ինչպես նաև մեդիակրթություն։ Ուսումնական գործիքով աշխատում ենք շաբաթական մեկ անգամ։ Սովորողներից 6-ն օգտագործում են նոթբուք, 8-ը՝ պլանշետ,10 սովորող դեռևս ուսումնական գործիք չունի։ Ըստ իս, ավելի նպատակահարմար է առաջին իսկ օրվանից օգտագործել նոթբուք, քանի որ սովորողը կարողանում է լիարժեքորեն ծանոթանալու Paint ծրագրի բոլոր գործիքներին,որոնք պլանշետում առկա չեն։ Սկզբնական շրջանում թվում է,թե դժվար է տիրապետել բոլոր գործիքներին, սակայն նրանք շատ արագորեն տիրապետում են դրանց։ Նոթբուքի օգտագործման առավելություններից է նաև այն, որ բառուսուցման ընթացքում հեշտորեն սկսում են մուտքագրել, ինչը չեմ կարող ասել պլանշետի դեպքում։ Մուտքագրելու հնարավորություն չունեն,հիմնական գործիքները բացակայում են, մատերի օգնությամբ ինչ-որ պատկերներ են ստանում։