Օրը՝ 01․11․2023  
Ժամը՝ 11.00-12.00
Անցկացման վայրը՝ 5տարեկանների խմբասենյակ
Մասնակիցները՝ Հարավային դպրոց-պարտեզի 5 տարեկաններ,
Պատասխանատուներ՝ Լիլիթ Մովսիսյան, Սուսաննա Ալոյան
Նպատակը՝ Դասարանը վերածել պլաստիլինե արվեստանոցի՝ ստեղծելով պլաստիլինե կերպարներ:

Խնդիրները՝

  • Տեխնոլոգիական հմտությունների ցուցադրում
  • Սովորողի ստեղծագործական, երևակայական մտքի ձևավորում, զարգացում
  • Մանր մոտորիկայի զարգացում, երևակայական մտածողության զարգացում
  • Խմբով աշխատելու հմտության ձևավորում

Ընթացքը.
Քանի որ առջևում Թթուդրիկի ծեսն է,  տեխնոլոգիական աշխատանքն ուղղված կլինի պլաստիլինե բանջարեղենային կերպարներ պատրաստելուն: Կնախապատրաստենք աշխատանքային սեղանները համապատասխան պարագաներով՝ պլաստիլին, աշխատանքային տախտակներ, հղկիչներ, կհագնենք  աշխատանքային գոգնոցներն ու կսկսենք աշխատանքը: Ընթացքում սովորողները կպատմեն՝ ինչ բանջարեղեն են ծեփել, անուն կմտածեն բանջարեղեն-կերպարի համար: Աշխատանքն ավարտելուց հետո սովորողները կարգի կբերեն աշխատանքային տարածքը:
Արդյունքները կամփոփվեն դասարանական բլոգում:

Ամփոփում