Օրն անցկացրեցինք մի կողմից մոտորիկան զարգացնող աշխատանքով, մյուս կողմից՝ մարզական պարապմունքով: Պարզվեց, որ սովորողները շատ են սիրում պլաստիլինով աշխատել: Պետք է նշեմ նաև, որ նրանք կարծես հմուտ հեծանվորդներ լինեն: Այնպես հմտորեն էին վարում, որ նույնիսկ անիվների վրա արդեն հինգ տարեկան Եվան ներկայացրեց աղայանական բանաստեղծություն: