Օրը՝ 11.04.2019

Ժամը՝ 11:00 – 12:00

Մասնակիցներ՝ 6 տարեկաններ

Նպատակը՝ զատկական տեխնոլոգիական ստուգատես

Խնդիրները՝

  • ներկայացնել սովորողների տեխնոլոգիական կարողությունները
  • զարգացնել սովորողների ստեղծագործական երևակայությունը
  • ներկայացնել թափոնից նոր առարկա ստեղծելու օրինակներ
  • նախապատրաստվել Զատկի ծեսին

Ընթացքը՝

1.Սովորողները էկրանին կդիտեն թափոնից զատիկ պատրաստելու մի քանի նշում

2.Կթվարկեն, թե ի՞նչ իրեր են անհրաժեշտ զատիկ պատրաստելու համար

3.Կնկարեն, կկտրատեն դետալները

4.Դետալները կսոսնձեն գլանակին, կձևավորեն զատիկը

5.Ավարտելուց հետո կձևավորեն զատկական ծառը

Անհրաժեշտ պարագաներ՝ սոսինձ, մկրատ, գունավոր թղթեր, գուաշ, վրձին, թղթե գլանակ: