Ուսումնական նախագիծ

Օրը՝ Հոկտեմբերի 21-25
Մասնակիցները`5 տարեկաններ
Վայրը` Արևմտյան դպրոց-պարտեզ

Լեզվագործունեություն

Զրույց-քննարկման արդյունքում փորձում ենք ճշտել, թե ինչ բանջարեղենի տեսակներ գիտեն, թվարկում ենք, հաշվում, գիտենք արդյոք, թե որտե՞ղ է աճում` հողի տակ, թե հողի վրա, ո՞ր եղանակին, ի՞նչ օգտակար հատկություններ ունի և այլն:
Փորձում ենք «Մի բառ ես, մի բառ դու» մեթոդով փոքրիկ պատում հորինել և ձայնագրել:

Smart դաս մրգերն ու բանջարեղենը

Առանձնացնում ենք մրգերը բանջարեղենից, հեգում և վանկատում ենք անունները, խմբավորում ենք՝ խմբերի համար  բնութագրող և նկարագրող բառեր ընտրելով:

Լոլիկի, վարունգի, պղպեղի և գազարի թերապիաներ

Հերթով վերցնում եք բանջարեղենները, ասում անվանումները, շոշափում ենք՝ ինչպիսի՞ն է(կլոր, հարթ, խորդուբորդ, երկար, կարճ, հաստ, բարակ), պոչի՞կ ունի, ի՞նչ գույն ունի, ինչ համ ունի:
Նշյալ բանջարեղենները սկսում ենք համեմատել՝ ինչով են նման, ինչով են տարբեր:

Այնուհետև հերթով սկսում ենք կտրել և նորից նկարագրել՝ ինչպիսին է` կորիզ ունի թե ոչ, ո՞ր բանջարեղենն ավելի շատ կորիզ ունի, ո՞րն ենք ուտում, ո՞րը՝ոչ, հետո համտեսում ենք, ասում, թե որ բանջարեղենը ինչ համ ունի՝ քաղցր է, թթու է, հյութալի է, անհամ է և այլն:

Նկարում ենք նշյալ բանջարեղենները ամբողջական և կտրած վիճակում:

Տնային առաջադրանք

Մայրիկներից և տատիկներից հարցնում են թթու դնելու բաղադրատոմսեր:
Նյութը ներկայացնում են ձայնագրության կամ տեսագրության տեսքով:

Բնագիտություն

Թթուն դնելու ընթացքում կատարում ենք փորձեր

Աղաջուրն ու ձուն

Փորձի համար վերցնում ենք դույլ և ջուր ենք լցնում դույլի մեջ: Հետո մի ձու ենք վերցնում և գցում ենք ջրի մեջ, ձուն միանգամից իջնում է ներքև, հետո հանում ենք ձուն և ջրին աղ ենք ավելացնում (մոտավորապես 0,5 կգ աղ, 10լ ջրին) և նորից նույն ձուն իջեցնում ջրի մեջ, ձուն սկսում է լողալ ջրի երեսին, չի սուզվում:

Այդ փորձից հետո պատրաստի աղաջուրը լցնում ենք թթվի պարագաների վրա:

Թատրոն

Բանջարեղենով ստեղծում ենք տարբեր կերպարներ և թթու դնելու ընթացքում խաղում ենք փոքրիկ անսյուժե թատրոն: Սովորողները հորինում են տեղում, իրենց պատկերացնելով այդ կերպարի փոխարեն:

Խաղեր

Գուշակիր

Յուրաքանչյուր բանջարեղենից մեկ հատ դնում ենք սեղանին: Սովորողներից մեկի աչքերը փակում ենք, բանջարեղենից մեկը տալիս ձեռքը: Նա պետք է շոշոփելով գուշակի, թե ինչ է իր ձեռքում:

Պանտամիմո 

Սովորողներից մեկը, առանց բառեր արտասանելու, ցույց է տալիս որևէ բանջարեղեն: Մյուսները պետք է գուշակեն, թե ինչ է ցույց տալիս նա:

Տեխնոլոգիա

Գուաշով նկարում ենք, գունավոր թղթերով` ապլիկացիա անում, կավով` ծեփում:

Մեդիատեխնոլոգիա` paint ծրագրով բանջարեղենային կերպարներ են նկարում:

Ուրախ օտար լեզու

Անգլերեն Gogo մուլտֆլիլմն ու ուսուցողական տեսաֆիլմ, ռուսերեն մուլտֆիլմը

Արդյունքը