Սովորողների ամենասիրելի գործունեության ձևերից մեկը նկարչությունն է։ Այսօր իրականացրեցինք բացօթյա այլընտրանքային նկարչություն, որի նպատակը նրանց երևակայության և ստեղծագործելու կարողությունների և հմտությունների զարգացումն է։ Սովորողներն ըստ իրենց նախընտրած գործիքի սկսեցին նկարել։ Կարևոր չէ, թե որքան լավ գիտեն նկարել, քանի որ այստեղ գլխավորը նրանց սովորեցնել իրենց մտքերն ու զգացմունքները դնել թղթի վրա և զանազան գույների օգնությամբ փոխանցել իրենց տրամադրությունը: Մեզ էր միացել նաև ընկեր Մարիաննան։