Ամառային պարտեզ

Նախակրթարանի օրացույց 

Լողափի կազմակերպման և շահագործման կարգը

Ջրային, լողափնյա խաղեր

Աշխատաժամանակ

Ամառային պարտեզ

Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին:  Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում։

Նախակրթարանի բակ-պարտեզը խնամված է, կոկիկ՝ պտղատու ծառերով, գեղեցիկ բույսերով, խնամված խոտածածկ տարածքով: Սաները ամեն օր մասնակցում են պարտեզի խնամքի աշխատանքներին: Մեկանգամյա օգտագործման ձեռնոցները և աղբի տոպրակները բակում միշտ ձեռքի տակ են: Եթե երեխան ինքն է մաքրում, խնամում, մշակում իր շրջակա միջավայրը մեծի ու փոքրի հետ, ուսումնասիրում է, ճանաչում, բացահայտում, ապա նրա մեջ ձևավորվում են գեղագիտական ճաշակ, սեր աշխատանքի նկատմամբ, ավելին անելու ձգտում։ Այս մշակույթը դեռ մանկությունից պիտի լինի բոլորի մոտ։ Բացօթյա կրթական միջավայրն ունի առանց ցանկապատերի, բաց, կանաչ լանջեր, ոռոգման և խմելու ջրի համակարգ։ Ամեն տարի իրականացվող գարնանային և աշնանային ծառատունկերին սաները ծնողների հետ մասնակցում են որևէ օղակի, հատվածի ստեղծմանը՝ վարդենիների պուրակ, բալենու այգի և այլն: Կարևոր է նրանց անմիջական շփումը հողի հետ․ հայրիկի կամ մայրիկի հետ փխրեցնում են հողը, փոս փորում, տնկում միասին ընտրած տնկին, ջրում: Բակային աշխատանքների համար ունենք սաների տարիքին համապատասխան գյուղատնտեսական գործիքներ` փոքրիկ բահեր, փոցխեր, փխրիչներ, թաղարներ, մաղեր, տարբեր չափի տարաներ, ցնցուղ, թաթավոր կշեռքներ, խոշորոցույցներ և այլ պարագաներ:

Ամռանը սաների ամբողջ օրն անցնում է բակում։ Ամառային հավեսի գունեղ լողափ, ամառային գունեղ միջավայր, որտեղ սաները ինքնուրույն, ամենօրյա գործունեությամբ սովորում են, ապրում, ձեռք բերում բազում նոր հմտություններ ու կարողություններ՝ դասավորում են ամառային լողափի աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը, բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին: Ամառային պարտեզը փչովի կամ հավաքովի   լողավազանով (լողավազաններ) կազմակերպված լողափ է, հիգիենիկ միջավայր, որտեղ իրականացվում է սաների ամառային գործունեությունը:  Չենք մոռանում լողափնյա հրճվանք և խենթություն պարգևող սաների շատ սիրելի այլընտրանքային ցնցուղե կամրջակների մասին: Նրանց շուրջ էլ ձևավորվում է ամառային լողափը՝ սաների լողափնյա գործունեությունը կազմակերպելու համար անհրաժեշտ գույք, պարագաներ, նյութեր, համապատասխան սեղան-աթոռներ, ճոճանակներ, ճոճքեր (գամակներ), սահարաններ, մարզական պարագաներ…

  • 8:45-9:30 -Առավոտյան ծես Ընդունելություն
  • 9:30-10:00 —Մարզական«Բարև,ես …»,ռոդարիական մարզական խաղեր:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել):  Շաբաթը մեկ օր ծնողն է նախաճաշ պատրաստում։
  • Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը
  • 10:30-10:40-Զբոսանք:Ամեն օր նախաճաշից հետո պտույտ-ծանոթացում մաքուր օդում, բակում, թաղում, մոտակա տարածքներում:
  • 10:40-11:20`
  • Բնագիտական գործունեություն
  • Տեխնոլոգիա
  • Այլընտրանքային նկարչություն
  • Երգեր՝  Արև, արև, եկ, եկԿոտ ու կեսՀե՜յ, իմ ՆազանՁիուկԳնացեք-տեսեք։
  • Հեքիաթ-ներկայացում.Ջ.Ռոդարիի հեքիաթների խառնաշփոթ
  • Աղայանական շարք`… «Ծիտը և բազեն», «Մեղուն»
  • Ոտանավորներ, ասիկներ, ճվիկներ համբարձման  խաղիկներ
  • Ազգային խաղիկներ
  • Ծափխաղեր֊բառխաղեր` օրինակ՝«Ուտելիք,չուտելիք» (երեխաներից մեկն ուտելիքներ է ասում, մյուսները ծափ են տալիս, ընթացքում՝ շփոթեցնելու համար, չուտելիք է ասում։ Ով ծափ տվեց՝ նա պարտվում է)։
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • Շաբաթվա գործունեություն՝
  • 01.08-05.08
  • Այլընտրանքային նկարչություն
  • Այց ագարակ, կենդանիների խնամք
  • Մարզական խաղեր
  • Ջրային խաղեր
  • Երաժշտական պարապմունք
  • Լող
  • Եգիպտացորեն ուտոցի
  • Բակային խաղեր
  • 08.08-12.08
  • Ինքնագլորներով երթ, ինքնագլոր լվալու ծես
  • Միջավայրի խնամք
  • Խոհանոցային գործունեություն՝ պատրաստում ենք քաղցրահամ թխվածքաբլիթ
  • Փրփրախաղ
  • Լող
  • Երաժշտական պարապմունք
  • 15.08-19.08
  • Շնչառական վարժություններ
  • Ջրային խաղեր
  • Բացօթյա խոհանոց. Պատրաստում ենք մրգային աղցան
  • Ուսումնասիրում ենք ջուրը
  • Լող
  • Երաժշտական պարապմունք
  • Զրույց խաղողի մասին
  • Ուսումնասիրում ենք խաղողը
  • Խաղողօրհներգն Արևմուտքի նախակրթարանում
  • 22.08-26.08
  • Զրույց մեղուների և մեղրի մասին
  • Մեղրահամտես
  • Խաղ-բեմադրություն «Մեղուն»
  • Ուսումնասիրում ենք՝ մեղրի համը, հոտը, գույնը
  • Պատրաստում ենք՝ մեղրով թխվածքաբլիթ
  • Մեղրածեսը Արևմուտքի նախակրթարանում
  • Լող
  • Ջրային խաղեր
  • Երաժշտական պարապմունք
  • 29.08-31.08
  • Սպունգանկարչություն
  • Լող
  • Մարզական խաղ
  • Բնագիտական փորձ
  • Երաժշտական պարապմունք