Սաների համար երևակայական աշխարհ ստեղծելու համար մեծ նշանակություն ունեն ռոդարիական խենթ ու խելառ խաղերը, երբ որպես մարզագույք օգտագործվում են տարատեսակ առարկաներ։ Այսօր օգտագործեցինք աթոռներն ու ծառը։ Ուրախ գնացք կազմեցին ընկեր Մարիաննայի հետ և շտապեցին օղակագնդակախաղ խաղալու։ Մեկը մյուսին օգնելով, ոգևորելով խաղացին,որից հետո ցանկություն հայտնեցին գլուխկոնծիների շքերթ անելու։ Դե ի՞նչ էր մնում մեզ՝ տեղափոխվել մարզադահլիճ։