Հարավային դպրոց-պարտեզի հինգ տարեկանների մոտ այսօր լողի ստուգատես էր։Լողը բազմաթիվ առողջական օգուտներ է բերում: Քանի որ լողորդը օգտագործում է իր բոլոր մկանները, այն համարվում է գերազանց մարզվելու եղանակ: Լողը կարող է նվազեցնել սթրեսը և օգնել մարդկանց հանգստանալ:Երեխաների մոտ լողը կարող է օգնել կեցվածքի ձևավորմանը, ճկունության բարձրացմանը։ Մեր սովորողները շատ են սիրում լողալ։ Նրանք կարողանում են ինքնուրույն զգեստափոխվել, դասավորել իրենց հագուստը, ցնցուղ ընդունել, նախավարժանք անել և լողալ։ Գրեթե բոլորը լողում են թևիկներով։ Շնորհակալ ենք լողի մարզիչներին այս ուսումնական շրջանում սովորողների մոտ այսպիսի կարողություններ և հմտություններ ձևավորելու և զարգացնելու համար։