«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսումնական գործունեությունը կազմակերպվում է ըստ ուսումնական օրացույցի։ Ըստ այդմ մեր օրերը հագեցած են գործունեության տարբեր տեսակներով։ Ընթացքը ֆոտոների կամ տեսանյութերի միջոցով տեղադրվում է դասարանական բլոգում և սոցիալական կայքերում։ Ժամանակ առ ժամանակ սովորողների հետ միասին դիտում ենք դրանք։ Նրանք մեծ հետաքրքրությամբ և ուրախությամբ են դիտում։ Օրվա վերջում ունենում ենք քննարկում,օրվա ամփոփում։ Մի օր նրանց առաջարկեցի օրվա մասին տպավորությունները, տարբեր հետաքրքիր թեմաների մասին զրույցները ձայնագրել։ Նրանք միանգամից ընդունեցին առաջարկը և մեծ պատրաստակամություն հայտնեցին ձայնագրվելու։ Դրան հետևեց մեր ռադիոյի անվան որոշումը։ Տարբեր առաջարկներ հնչեցին, բայց սովորողների կողմից ամենաշատ հավանումը ստացավ «Թիթեռներ» անվանումը։ Ինչո՞ւ «Թռվռան թիթեռներ» ,քանի որ որոշեցինք, որ յուրաքանչյուր թողարկմանը կթռչկոտեն և կանգ կառնեն ինչ-որ թեմայի շուրջ։

Նախագիծը՝ այստեղ։