Ճամփորդեցինք դեպի Հ․Մալյանի անվան կինոդերասանի թատրոն՝ դիտելու Հ․ Թումանյանի հեքիաթները։ Նախապես ընթերցել և քննարկել էինք դրանք։ Յուրաքանչյուր ճամփորդությունից առաջ անդրադառնում ենք ճամփորդական կանոններին։ Հարավային դպրոց-թատրոն ճանապարհն անցնում ենք ուրախ երգելով և ընթերցումներով։Մինչ դերասանները պատրաստվում էին ներկայացմանը, մենք միասնական ընթերցեցինք Թումանյանի բանաստեղծություններից։ Սովորողները բարձր տրամադրությամբ և տպավորություններվ վերադարձան։